- Բարձր վարկանիշ ունեցող բանկի կողմից տրված ապահովություն Ձեր գործընկերոջը:
- Երաշխավորվում են ինչպես ֆինանսական, այնպես էլ ոչ ֆինանսական պայմանագրային պարտավորություններ:
- Գումարի վճարումը կատարվում է բանկային երաշխիքների և պահուստային փաստաթղթային ակրեդիտիվների պայմաններին և պահանջներին համապատասխանող վճարման պահանջի և ուղեկցող փաստաթղթերի ներկայացման դիմաց, որոնք կախված չեն առևտրային պայմանագրից բխող ցանկացած տարաձայնությունից:
- Որպես HSBC խմբի անդամ՝ մենք կարող ենք թողարկել բանկային երաշխիքներ և պահուստային փաստաթղթային ակրեդիտիվներ աշխարհի տարբեր երկրներում տեղակայված HSBC Խմբի անդամ բանկերի միջոցով:
Պաշտպանել
Ֆինանսական երաշխիքներ
Ձեզ անհրաժեշտ են ռազմավարություններ և լուծումներ, որոնք կօգնեն նավարկելու չբացահայտված միջավայրում
Կապվեք մեզ հետՕգտագործե՛ք մեր վարձակալության, մաքսային և այլ ֆինանսական երաշխիքները Ձեր գործընկերների մոտ դրամական միջոցների գրավի փոխարեն՝ ազատելով Ձեր շրջանառու միջոցները և ապահովելով պայմանագրի առավել բարենպաստ պայմաններ: Ֆինանսական երաշխիքներն ապահովություն են շահառուների համար դիմողի կողմից ապրանքների կամ ծառայությունների դիմաց վճարման ձախողման պարագայում:
Ձեր կարիքները
Դուք ցանկանում եք ընդլայնել Ձեր առևտրային գործունեությունը
Դուք ցանկանում եք նվազագույնի հասցնել Ձեր ֆինանսական ռիսկերը միջազգային գործարքներում
Դուք ցանկանում եք ստեղծել վստահելի հարաբերություններ շահառուների հետ
Դուք ցանկանում եք մուտք գործել նոր շուկաներ
Դուք ցանկանում եք բարելավել Ձեր կանխիկ հոսքերի կառավարումը
Դուք ցանկանում եք Ձեր մատակարարներին տրամադրել վճարման երաշխիքներ միջազգային ճանաչում ունեցող ֆինանսական հաստատության կողմից
Հիմնական առավելություններ
Թարմացվել է` 22/11/19 12:41 UTC