Հարգելի՛ Հաճախորդ,
Հայտնում ենք, որ Դուք իրավունք ունեք ստանալու հետևյալ տեղեկությունները «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի վերաբերյալ.
-
«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկությունները, մասնավորապես՝
1.1 բանկի վերջին տարեկան և վերջին եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև տարեկան հաշվետվությունները, ինչպես նաև տարեկան հաշվետվության վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճենը,
1.2 տարեկան ընդհանուր ժողովի գումարման հայտարարության պատճենը,
1.3 շահութաբաժիններ վճարելու մասին որոշումների պատճեները, ինչպես նաև շահութաբաժնային քաղաքականության պատճենը,
1.4 բանկում նշանակալից մասնակցություն ունեցող մասնակիցների վերաբերյալ տեղեկատվություն,
1.5 բանկի խորհրդի և գործադիր մարմնի անդամների վերաբերյալ տեղեկատվություն,
1.6 բանկի պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները:
- «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները և փաստաթղթերի պատճեները:
Նշված տեղեկատվության և փաստաթղթերի պատճենների ստացման համար կարող եք դիմել Հաճախորդների սպասարկման բաժին:
Տեղեկատվությունը և փաստաթղթերի պատճենները Ձեզ կտրամադրվեն դիմելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Փաստաթղթերի պատճենների տրամադրման դեպքում Ձեզանից կգանձվի 50 ՀՀ դրամ վճար յուրաքանչյուր էջի համար: