Պաշտպանել

Բանկային երաշխիքների սակագներ

Ձեզ անհրաժեշտ են ռազմավարություններ և լուծումներ, որոնք կօգնեն նավարկելու չբացահայտված միջավայրում
Կապվեք մեզ հետ
Բանկային երաշխիքի (ԲԵ) սակագներ

ՀՀ տարածքում գործող Շահառուների օգտին թողարկվող բանկային երաշխիքներ (ԲԵ)

Թողարկման վճար

  • 2.5% տարեկան` հաշվարկված ԲԵ-ի գումարից մինչև 181 օր ժամկետով ԲԵ-ի համար, նվազագույնը` 10,000 ՀՀ դրամ:
  • 181 օր և ավել ժամկետով ԲԵ-ի համար` պայմանագրային:

Թողարկման վճարը գանձվում է յուրաքանչյուր ԲԵ-ի թողարկման պահին և ԲԵ-ի դադարեցման կամ վաղաժամկետ մարման դեպքում վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չէ:

Փոփոխության վճար

  • 25,000 ՀՀ դրամ, յուրաքանչյուր փոփոխության թողարկման համար:
  • Գումարի ավելացման կամ ժամկետի երկարաձգման դեպքում փոփոխությունների համար լրացուցիչ կգանձվի համամասնորեն հաշվարկված համապատասխան Թողարկման վճարը:
  • Երաշխիքի դադարեցումը համարվում է փոփոխություն:

Վճարում պահանջի դիմաց` Հաճախորդի կողմից իր պարտավորությունների չկատարման դեպքում

0.3% պահանջվող գումարից, նվազագույնը` 30,000 ՀՀ դրամ:

Վճարման/փոխանցման միջնորդավճար

ՀՀ տարածքից դուրս գործող Շահառուների օգտին թողարկվող բանկային երաշխիքներ (ԲԵ)

Թողարկման վճար

  • 1.5% տարեկան` հաշվարկված ԲԵ-ի գումարից, և համամասնորեն հաշվարկված հավելյալ ժամանակահատվածի համար, դրամական միջոցների գրավով ապահովված ԲԵ-ի դեպքում, նվազագույնը` 10,000 ՀՀ դրամ:
  • 4% տարեկան` հաշվարկված ԲԵ-ի գումարից, և համամասնորեն հաշվարկված հավելյալ ժամանակահատվածի համար, այլ գրավով ապահովված ԲԵ-ի դեպքում, նվազագույնը` 30,000 ՀՀ դրամ:
  • Բանկային երաշխիքով ապահովված ԲԵ-ի (հանդիպակաց ԲԵ) դեպքում` պայմանագրային1:

Թողարկման վճարը գանձվում է յուրաքանչյուր ԲԵ-ի թողարկման պահին և ԲԵ-ի դադարեցման կամ վաղաժամկետ մարման դեպքում վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չէ:

Փոփոխության վճար

  • 25,000 ՀՀ դրամ, յուրաքանչյուր փոփոխության թողարկման համար:
  • Գումարի ավելացման կամ ժամկետի երկարաձգման դեպքում փոփոխությունների դիմաց լրացուցիչ կգանձվի համամասնորեն հաշվարկված համապատասխան Թողարկման վճարը:
  • Ապահովման միջոցի փոփոխության դեպքում թողարկման վճարը համապատասխանաբար վերանայվում է ըստ գործող սակագների:
  • Երաշխիքի դադարեցումը համարվում է փոփոխություն:

Վճարում պահանջի դիմաց`Հաճախորդի կողմից իր պարտավորությունների չկատարման դեպքում

0.3% պահանջվող գումարից, նվազագույնը` 30,000 ՀՀ դրամ:

Վճարման/փոխանցման միջնորդավճար

Այլ բանկերի կողմից թողարկած բանկային երաշխիքներ

Ծանուցման վճար

30,000 ՀՀ դրամ

Փոփոխության ծանուցման վճար

15,000 ՀՀ դրամ

Վճարման պահանջի կատարման վճար

15,000 ՀՀ դրամ

Պահուստային փաստաթղթային ակրեդիտիվ (ՊՓԱ)

Թողարկման վճար

  • 1.5% տարեկան` հաշվարկված ՊՓԱ-ի գումարի նկատմամբ և համամասնորեն հաշվարկված հավելյալ ժամանակահատվածի համար` դրամական միջոցների գրավով ապահովված ՊՓԱ-ի համար, նվազագույնը` 10,000 ՀՀ դրամ, որը ենթակա է գանձման թողարկման պահին` միանվագ:
  • 4% տարեկան` հաշվարկված ՊՓԱ-ի գումարից և համամասնորեն հաշվարկված հավելյալ ժամանակահատվածի համար` այլ գրավով ապահովված ՊՓԱ-ի համար, նվազագույնը` 30,000 ՀՀ դրամ, որը ենթակա է գանձման թողարկման պահին` միանվագ:
  • Բանկային երաշխիքով ապահովված ԲԵ-ի (հանդիպակաց ԲԵ) դեպքում` պայմանագրային1:

ՊՓԱ-ի հաստատման դեպքում լրացուցիչ գանձվում են նաև հաստատող բանկի ծախսերը:
ՊՓԱ-ի թողարկման վճարը վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չէ:

Փոփոխության վճար

  • 25,000 ՀՀ դրամ, յուրաքանչյուր փոփոխության թողարկման դեպքում:
  • Գումարի ավելացման կամ ժամկետի երկարաձգման դեպքում փոփոխությունների համար լրացուցիչ կգանձվի համամասնորեն հաշվարկված թողարկման վճար:
  • Ապահովման միջոցի փոփոխության դեպքում թողարկման վճարը համապատասխանաբար վերանայվում է ըստ գործող սակագների:
  • ՊՓԱ-ի դադարեցումը համարվում է փոփոխություն:

Հաստատող բանկի վճարներ

ՊՓԱ-ի հաստատման կապակցությամբ Հաստատող բանկի կողմից կիրառվող բոլոր վճարները և ծախսերը, որոնք յուրաքանչյուր դեպքում Բանկի կողմից ծանուցվում են Հաճախորդին և գանձվում են:

Վճարում պահանջի դիմաց` Հաճախորդի կողմից իր պարտավորությունների չկատարման դեպքում

0.3% պահանջվող գումարից, նվազագույնը` 30,000 ՀՀ դրամ:

Վճարման/փոխանցման միջնորդավճար

Հաստատման վճար

Բանկի կողմից շահառուի օգտին ստացված ՊՓԱ-ի հաստատման վճար, որը յուրաքանչյուր անգամ սահմանվում է Բանկի կողմից` հաշվի առնելով ՊՓԱ-ի թողարկող բանկի և երկրի ռիսկը, և ծանուցվում է շահառուին:

Այլ սակագներ

  • Նախկինում տրամադրված/արխիվացված փաստաթղթերի/նյութերի պատճենների տրամադրում` 3,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր փաստաթղթի համար1:
  • Ստացված հաղորդագրությունների իսկության հավաստում և ծանուցում` 25,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր հաղորդագրության համար:
  • Հաղորդագրությունների ուղարկման վճարը (յուրաքանչյուրը` 3,000 ՀՀ դրամ), փոստային ծառայության ծախսերը (համաձայն հաշիվ-ապրանքագրի), թղթակից բանկերի միջնորդավճարները և չնախատեսված այլ ծախսերը, եթե այդպիսիք կան, լրացուցիչ կգանձվեն հաճախորդի հաշիվներից` հետագայում ծանուցելով:
  • Բանկային երաշխիքների, փաստաթղթային ակրեդիտիվների և պահուստային փաստաթղթային ակրեդիտիվների թողարկման համար լրացուցիչ գանձվում է 10,000 ՀՀ դրամ ծառայության մատուցման միանգամյա վճար:
  • Բանկի` առևտրի ֆինանսավորման ծառայությունների բոլոր վճարներն ամբողջությամբ գանձվում են ծառայությունների տրամադրումից առաջ` ՀՀ դրամով, եթե վճարվում են Բանկին:

Զանգահարեք մեզ՝

+374 (60) 655 300

Աշխատանքային ժամեր 09:00-18:00