Մեր բանկի բազմամյա փորձն ու ռեսուրսները հնարավորություն են տալիս հաճախորդներին առաջարկել արտարժութային շուկայի ծառայություններ, ինչպես նաև արտարժույթի փոխարժեքի տատանումներից ծագող ու բիզնեսի վրա բացասաբար անդրադարձող ռիսկերի հնարավոր նվազեցման և կառավարման գործիքներ: HSBC Բանկ Հայաստանը իր հաճախորդներին առաջարկում է սփոթ և ֆորվարդային գործարքներ հետևյալ արտարժույթներով USD, EUR, GBP, RUB, CHF, CAD, AUD, AED, CNY, JPY, HKD: