Կառավարել

POS-տերմինալներ

Ձեզ անհրաժեշտ են ռազմավարություններ և լուծումներ, որոնք կօգնեն նավարկելու չբացահայտված միջավայրում
Կապվեք մեզ հետ
Բանկի հաշվետերերի համար POS-տերմինալների տեղադրումը կատարվում է առավելագույնս սեղմ ժամկետներում:

Բանկն իր հաճախորդներին առաջարկում է առևտրային կետերում, ինչպես նաև առցանց տիրույթում POS-տերմինալների միջոցով պլաստիկ քարտերի սպասարկման ծառայություններ, որոնք թույլ են տալիս անկախիկ վճարման հնարավորություն առաջարկել գնորդներին: POS-տերմինալները լայնորեն կիրառվում են ռեստորաններում, հյուրանոցներում, առևտրի կենտրոններում, վաճառասրահներում, զվարճանքի համալիրներում, ակումբներում, խաղատներում, ինչպես նաև վաճառքի/սպասարկման այլ կետերում: Բանկի հաշվետերերի համար POS-տերմինալների տեղադրումը կատարվում է առավելագույնս սեղմ ժամկետներում:

Մեր POS-տերմինալները սպասարկում են ԱրՔա վճարահաշվարկային համակարգին անդամակցող պլաստիկ քարտերը (ԱրՔա քարտեր), ինչպես նաև միջազգային խոշորագույն վճարահաշվարկային համակարգերի վճարային քարտերը (MasterCard, Maestro, VISA, Visa Electron):

Սարքի տեղադրում

5.000 ՀՀ դրամ*

Ցածր շրջանառության տուգանք1

5.000 ՀՀ դրամ*

Կատարված գործարքից պահվող միջնորդավճար

Պայմանագրային

Զանգահարեք մեզ՝

+374 (60) 655 200

Աշխատանքային ժամեր 09:00-18:00

Արտարժ. գործարք

Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան

Օգնությու՞ն

Կապվեք` իմանալու մեր բանկային լուծումների մասին և թե ինչպես կարող ենք նպաստել Ձեր բիզնեսի առաջխաղացմանը։