Փոխառել

Վարկային ծառայության համար անհրաժեշտ փաստաթղթեր

Ձեզ անհրաժեշտ են ռազմավարություններ և լուծումներ, որոնք կօգնեն նավարկելու չբացահայտված միջավայրում
Կապվեք մեզ հետ
Վարկային ծառայության դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
  • Ընկերության ֆինանսական հաշվետվությունները (ներառյալ ծանոթագրությունները)` առնվազն նախորդ երկու տարվա համար:
  • Դրամական հոսքերի կանխատեսումներ/նախորդ ժամանակաշրջանի դրամական հոսքեր/բյուջե, ֆինանսական մոդել:
  • Ոչ ֆինանսական տեղեկատվություն, ներառյալ մատակարարների (պայմանագրեր, պայմաններ), գնորդների, մրցակիցների, շուկայի մասնաբաժնի (արդյունաբերության վերաբերյալ տեղեկատվություն), գործառնական մոդելի, կառավարման և սեփականության կառուցվածքի մասին տեղեկատվությունը:
  • Առաջարկվող ապահովության հետ կապված տեղեկատվություն։

Վարկային ծառայության հաստատումից հետո, Հաճախորդը Բանկին պետք է տրամադրի համապատասխան փաստաթղթեր վարկային և գրավի պայմանագրերի պատրաստման համար կամ ապահովի պահանջվող փաստաթղթերի և տեղեկատվության հասանելիությունը` կատարելով սահմանված համապատասխան վճարումները:

Հիմնական փաստաթղթերի ցուցակը ներկայացված է ստորև, սակայն անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման կարգը և ժամկետները Հաճախորդներին կներկայացվի անհատապես, քանի որ պայմանավորված տրամադրվող վարկային ծառայության տեսակով և գրավադրվող ապահովման միջոցներով այն կարող է տարբերվել:

Իրավաբանական անձանց համար նախատեսված փաստաթղթեր

Գրավի հետ կապված փաստաթղթեր

1. ՍՊԸ, Կոոպերատիվ Հիմնադրամներ

  • Ընկերության կանոնադրության ճշգրիտ պատճեն, հիմնադրման փաստաթուղթը, կանոնադրության փոփոխությունները (եթե առկա են)
  • Ընկերության պետական ռեգիստրի վկայականի ճշգրիտ պատճեն (եթե գրանցվել է մինչև 2017 թ. մարտ ամիսը) և/կամ այլ կերպ հավաստագրված տեղեկատվություն ընկերության գրանցման և գործադիր մարմնի մասին:
  • Մասնակիցների, հոգաբարձուների, հիմնադիրների և (կամ) տնօրենի / գործադիր մարմնի անձնագրի/ID/ սոցիալական քարտի/ՍՔ-ի պատճեն
  • Պետական ռեգիստրից քաղվածքը, Ընկերության բաժնետոմսերի նկատմամբ սահմանափակումների և/կամ ծանրաբեռնվածության վերաբերյալ տեղեկությունների մասին
  • Ընկերության զուտ ակտիվների մասին հայտարարություն
  • Հարկային մարմնից տեղեկանք` պարտավորությունների վերաբերյալ (եթե կիրառելի է)
  • Գործարքի հաստատման վերաբերյալ նիստի արձանագրության և (կամ) խորհրդի որոշումը

1.Հիփոթեք

  • Անշարժ գույքի սեփականության վկայականը1
  • Անշարժ գույքի վկայական Կադաստրի կողմից` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (Միասնական – ուժի մեջ է 15 աշխատանքային օր)
  • Անշարժ գույքի ձեռքբերման հիմքերը հավաստող փաստաթղթերի պատճեն
  • Բոլոր ներգրավված կողմերի անձնագրերի/ID-ների, ՍՔ-ի պատճեները և, համատեղ սեփականության դեպքում, ամուսինների ամուսնության վկայականի պատճեն:

2. ԲԲԸ / ՓԲԸ

  • Ընկերության կանոնադրության ճշգրիտ պատճեն, հիմնադրման փաստաթուղթը, կանոնադրության փոփոխությունները (եթե առկա են)
  • Ընկերության պետական ռեգիստրի վկայականի ճշգրիտ պատճեն (եթե գրանցվել է մինչեւ 2017 թ. մարտ ամիսը) և/կամ այլ կերպ հավաստագրված տեղեկություն ընկերության գրանցման և գործադիր մարմնի մասին:
  • Պետական դեպոզիտարիայից կամ Ընկերության բաժնետերերի ռեեստրը պահպանող այլ լիցենզավորված ընկերության կողմից քաղվածք բաժնետերերի, բաժնետոմսերի և սահմանափակումների մասին
  • Ընկերության տնօրենի և հաշվապահի կողմից ստորագրված և կնքված Ընկերության վերջին հաշվեկշռի կրկնօրինակը և/կամ հաստատող Նամակը
  • Բաժնետերերի և տնօրենի անձնագրի/ID/ՍՔ-ի պատճենը
  • Հարկային մարմնից տեղեկանք` պարտավորությունների վերաբերյալ (եթե կիրառելի է)
  • Գործարքի հաստատման վերաբերյալ նիստի արձանագրության և (կամ) խորհրդի որոշումը

2. Տրանսպորտային միջոցների գրավադրում

  • Ավտոմեքենայի սեփականության վկայականի բնօրինակը
  • Ճանապարհային ոստիկանությունից վկայական, մեքենայի կարգավիճակի և տրանսպորտային միջոցի սահմանափակումների վերաբերյալ (վավեր է 5 աշխատանքային օր)
  • Ավտոմեքենայի տեխնիկական անձնագրի պատճեն
  • Բոլոր ներգրավված կողմերի անձնագրերի/ID-ների, ՍՔ-երի պատճեները և, համատեղ սեփականատիրության դեպքում, ամուսինների ամուսնության վկայականի պատճեն:

Ֆինանսական կազմակերպություններ

  • Ընկերության կանոնադրության ճշգրիտ պատճենը, հիմնադրման փաստաթղթերը, կանոնադրության փոփոխությունները (եթե առկա են)
  • Ընկերության լիցենզիայի ճշգրիտ պատճեն
  • Ընկերության տնօրենի նշանակման որոշումը
  • Սեփականետերերի և տնօրենի անձնագրի/ID/ՍՔ-ի պատճենը
  • Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից կանոնադրության և տնօրենի վերջին փոփոխությունների գրանցման վկայականը (ուժի մեջ է 30 օր)
  • Գործարքի հաստատման վերաբերյալ նիստի արձանագրության և (կամ) խորհրդի որոշումը

3. Շարժական գույքի գրավ (սարքավորում, արտադրական գիծ և այլն)

  • Շարժական գույքի ամբողջական և մանրամասն ցուցակ
  • Հիմքեր (մաքսային հսկողության փաստաթղթեր և/ կամ հաշիվ ապրանքագիր և/կամ ցանկացած այլ փոխկապակցված փաստաթուղթ)
  • Բոլոր ներգրավված կողմերի անձնագրերի/ID-ների, ՍՔ-ի պատճենները և, համատեղ սեփականատիրության դեպքում, ամուսինների ամուսնության վկայականի պատճեն:

4. Անձնական / կորպորատիվ երաշխավորություն

  • Երաշխավորի անձնագրի/ID-ի, ՍՔ-ի պատճեները
  • Կորպորատիվ երաշխավորի դեպքում կիրառվում են իրավաբանական անձանց համար սահմանված փաստաթղթերի պահանջների չափանիշները:

* Նշենք, որ եթե գործարքի մեջ ներգրավված ընկերությունը/ընկերության բաժնետերը/ընկերության մասնակիցը արտերկրում գրանցված է, լրացուցիչ կարող են պահանջվել հետևյալ փաստաթղթերը (ցանկը կարող է փոփոխվել կախված գործարքից),

  • Ընկերության կանոնադրության, հիմնադիր փաստաթղթերի, կանոնադրության փոփոխությունների (եթե առկա են) վավերացված պատճեները
  • Պետական ռեգիստրի վկայականի և տնօրենի գրանցման պատճեն կամ Ընկերության գրանցման և գործադիր մարմնի մասին այլ հավաստագրված տեղեկությունները
  • Կարգավիճակի հավաստագիր և/կամ իրավական ակտ և/կամ գրանցման վկայագիր՝ նոտարական և ապոստիլային հաստատումներով
  • Նոտարի և ապոստիլի հաստատումներով տնօրենի անձնագրի/ID -ի պատճեն
  • Գործարքի հաստատման և լիազորության մասին թույլտվության վերաբերյալ նիստի արձանագրութուն և/կամ որոշում/ եզրակացութուն:

**Ֆինանսական կազմակերպությունները, որոնք գրանցված են ՀՀ ԿԲ-ի կողմից հրապարակում են համապատասխան տեղեկություններն իրենց կայքում, հետևաբար վերոհիշյալ տեղեկատվությունը/փաստաթղթերը կարող են վերցվել ընկերության կայքերից:

!! Եթե երաշխավորը և (կամ) սեփականատերը հանդիսանում է իրավաբանական անձ, ապա պահանջվում է ներկայացնել «Իրավաբանական անձանց հետ կապված փաստաթղթեր» բաժնում նշված փաստաթղթերը:

Զանգահարեք մեզ՝