Նշում
Հաճախորդը պարտավորվում է վճարել իրավաբանական ձևակերպումների հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում՝ գրավի պայմանագրերի նոտարական վավերացման և գրավի իրավունքի գրանցման հետ կապված վճարները: Ստորև ներկայացված են գրավի առարկայի նոտարական վավերացման և պետական գրանցման վճարների մոտավոր չափերը, սակայն պետք է հաշվի առնել, որ որոշ դեպքերում վճարները կարող են գերազանցել նշված միջակայքը` պայմանավորված գործարքի առանձնահատկություններով: Վճարների միջակայքերը և առավելագույն շեմերը սահմանվում են համաձայն՝ ՀՀ օրենքը «Նոտարիատի մասին» և ՀՀ օրենքը «Պետական տուրքի մասին»։1