Ընդլայնել

Ներմուծման սակագներ

Ձեզ անհրաժեշտ են ռազմավարություններ և լուծումներ, որոնք կօգնեն նավարկելու չբացահայտված միջավայրում
Կապվեք մեզ հետ
Ներմուծման սակագներ

Փաստաթղթային ակրեդիտիվ (ՓԱ)

Թողարկման վճար

1. Մինչև 91 օր ժամկետով ՓԱ-ի դեպքում-թողարկվող ՓԱ-ի գումարի 0.5%-ի չափով, նվազագույնը` 30,000 ՀՀ դրամ:

2. 91 և ավելի օր ժամկետով ՓԱ-ի դեպքում - մինչև 91 օրը՝ թողարկվող ՓԱ-ի գումարի 0.5%-ի չափով, 91-րդ օրվանից սկսած՝ յուրաքանչյուր օրվա համար թողարկվող ՓԱ-ի գումարի 0.005%-ի չափով, նվազագույնը` 30,000 ՀՀ դրամ:

Թողարկման վճարը գանձվում է յուրաքանչյուր ՓԱ-ի թողարկման պահին` միանվագ և ՓԱ-ի դադարեցման կամ վաղաժամկետ մարման դեպքում վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չէ:

Հետաձգված վճարմամբ մուրհակի թողարկման վճար

  • Տարեկան 4% հաշվարկված մուրհակի (ներկայացված փաստաթղթերի) գումարից և համամասնորեն հաշվարկված հավելյալ ժամանակահատվածի համար, նվազագույնը` 30,000 ՀՀ դրամ, որը գանձվում է Բանկի կողմից ՓԱ-ի ներքո պահանջվող փաստաթղթերը ստանալու և Հաճախորդին այդ մասին ծանուցելուց հետո:
  • Դրամական միջոցների գրավով ապահովված մուրհակի (ներկայացված փաստաթղթերի) դեպքում՝ տարեկան 1% - հաշվարկված մուրհակի (ներկայացված փաստաթղթերի) գումարի նկատմամբ և համամասնորեն հաշվարկված հավելյալ ժամանակահատվածի համար, նվազագույնը` 15,000 ՀՀ դրամ որը գանձվում է Բանկի կողմից ՓԱ-ի ներքո պահանջվող փաստաթղթերը ստանալու և Հաճախորդին այդ մասին ծանուցելուց հետո:

Հետաձգված վճարմամբ մուրհակի թողարկման վճարը մուրհակի մասնակի կամ ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չէ:

Հաստատող/Զեղչող բանկի վճարներ

ՓԱ-ի հաստատման, փաստաթղթերի ստուգման, մուրհակի հետաձգված վճարման և զեղչման կապակցությամբ: Հաստատող/Զեղչող բանկի կողմից կիրառվող բոլոր վճարները և ծախսերը, որոնք յուրաքանչյուր դեպքում Բանկի կողմից ծանուցվում են Հաճախորդին և գանձվում են:

Փոփոխության վճար

  • 25,000 ՀՀ դրամ, յուրաքանչյուր փոփոխության թողարկման դեպքում:
  • Գումարի ավելացման կամ ժամկետի երկարաձգման դեպքում փոփոխությունների համար լրացուցիչ կգանձվի համամասնորեն հաշվարկված համապատասխան Թողարկման վճար:
  • Ապահովման միջոցի փոփոխության դեպքում թողարկման վճարը համապատասխանաբար վերանայվում է ըստ գործող սակագների:
  • ՓԱ-ի դադարեցումը համարվում է փոփոխություն:

Վճարման/փոխանցման միջնորդավճար

Անհամապատասխանություններ պարունակող փաստաթղթերի վճար

Ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանություն(ներ) պարունակող յուրաքանչյուր փաթեթի համար Բանկը կգանձի թողարկած ՓԱ-ի դիմաց վճար՝ գործարքի արժույթին համապատասխան արժույթով, 125 պայմանական միավորի չափով` համարժեք ՀՀ դրամով:
Վճարում է արտահանողը` շահառուն:

Ուշացման վճար

0.1%՝ հաշվարկված մուրհակի (ներկայացված փաստաթղթերի) գումարից յուրաքանչյուր ամսվա համար և համամասնորեն հաշվարկված դրա մի մասի համար, նվազագույնը` 5,000 ՀՀ դրամ, եթե անհամապատասխանությունների ծանուցման ամսաթվից 5 աշխատանքային օրվա ընթացքում Հաճախորդի վճարման/մերժման հրահանգները չեն ստացվել Բանկի կողմից:

Փաստաթղթերի ստուգում

Անվճար

Փաստաթղթային ինկասո

Ծանուցման վճար

0.2% հաշվարկված ինկասոյի գումարից, նվազագույնը` 15,000 ՀՀ դրամ, գանձվում է ծանուցման դեպքում` միանվագ:

Փոփոխության վճար

15,000 ՀՀ դրամ

Վճարման/փոխանցման միջնորդավճար

Այլ սակագներ

  • Նախկինում տրամադրված/արխիվացված փաստաթղթերի/նյութերի պատճենների տրամադրում` 3,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր փաստաթղթի համար1:
  • Ստացված հաղորդագրությունների իսկության հավաստում և ծանուցում` 25,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր հաղորդագրության համար:
  • Հաղորդագրությունների ուղարկման վճարը (յուրաքանչյուրը` 3,000 ՀՀ դրամ), փոստային ծառայության ծախսերը (համաձայն հաշիվ-ապրանքագրի), թղթակից բանկերի միջնորդավճարները և չնախատեսված այլ ծախսերը, եթե այդպիսիք կան, լրացուցիչ կգանձվեն հաճախորդի հաշիվներից` հետագայում ծանուցելով:
  • Բանկային երաշխիքների, փաստաթղթային ակրեդիտիվների և պահուստային ակրեդիտիվների թողարկման համար լրացուցիչ գանձվում է 10,000 ՀՀ դրամ ծառայության մատուցման միանգամյա վճար:
  • Բանկի` առևտրի ֆինանսավորման ծառայությունների բոլոր վճարներն ամբողջությամբ գանձվում են ծառայությունների տրամադրումից առաջ` ՀՀ դրամով, եթե վճարվում են Բանկին:

Զանգահարեք մեզ՝

+374 (60) 655 300

Աշխատանքային ժամեր 09:00-18:00