Ընդլայնել

Ներմուծման փաստաթղթային ակրեդիտիվ

Ձեզ անհրաժեշտ են ռազմավարություններ և լուծումներ, որոնք կօգնեն նավարկելու չբացահայտված միջավայրում
Կապվեք մեզ հետ
Ներմուծման ՓԱ-ն Ձեր (գնորդի/ներմուծողի) բանկի կողմից մատակարարին (արտահանողին) տրված պարտավորությունն է` վճարել նախապես համաձայնեցված փաստաթղթերի փաթեթի ներկայացման դիմաց:

HSBC Բանկ Հայաստանը կվճարի մատակարարներին Ձեր անունից ակրեդիտիվի պայմաններին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:

Այն Ձեզ հնարավորություն կընձեռի ճիշտ կառավարել դրամական հոսքերը և առավել շահավետ պայմաններ բանակցել Ձեր մատակարարների հետ՝ չբարձրացնելով մատակարարվող ապրանքների արժեքը: Փաստաթղթային ակրեդիտիվի կիրառումը Ձեզ հնարավորություն է ընձեռում օգտագործել HSBC խմբի միջազգային փորձը և ստանալ մասնագիտական խորհրդատվություն բեռնափոխադրման փաստաթղթերերի հետ աշխատելիս ՝ միջազգային կանոնակարգերին և պահանջներին համապատասխան:

Առևտրավարկային ծառայությունների տրամադրման ընդհանուր պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ

Ձեր կարիքները

Դուք չեք ցանկանում վճարում կատարել առանց հավաստիանալու, որ Ձեր մատակարարն առաքել է ապրանքները և ներկայացրել է Ձեր հետ նախապես համաձայնեցված փաստաթղթերը:

Ձեր մատակարարը ցանկանում է վճարման երաշխիքներ ստանալ միջազգային ճանաչում ունեցող ֆինանսական հաստատության կողմից:

Ձեր մատակարարը ցանկանում է վճարման երաշխիքներ ստանալ ապրանքների առաքումից առաջ:

Հիմնական առավելություններ

  • Միջազգային առևտրային գործարքների իրականացման ամենատարածված գործիքներից մեկը

    Ներմուծման փաստաթղթային ակրեդիտիվը հանդիսանում է միջազգային առևտրային գործարքների իրականացման ամենատարածված գործիքներից մեկը և լայն կիրառում ունի բանկային համակարգում՝ ապահովելով գործարքի նվազ ռիսկայնություն թե՛ ներմուծողի, և թե՛ արտահանողի համար: Ներմուծման փաստաթղթային ակրեդիտիվն արտահանողին տրամադրում է վճարման երաշխիք, իսկ ներմուծողին տալիս հնարավորություն վճարումն իրականացնել ապրանքների առաքումից հետո:

  • Փաստաթղթային ակրեդիտիվը կարող է համապատասխանեցվել Ձեր բիզնեսի պահանջներին

    Յուրաքանչյուր ներմուծման փաստաթղթային ակրեդիտիվ կարող է համապատասխանեցվել Ձեր պահանջներին` կախված առաքման, ապահովագրության, ապրանքների որակական հատկանիշների ստուգման անհրաժեշտությունից:

  • Ապահովություն Ձեր մատակարարի համար

    Քանի որ ներմուծման փաստաթղթային ակրեդիտիվի կիրառմամբ առևտրային գործարքի դիմաց վճարումն երաշխավորված է HSBC Բանկ Հայաստանի կողմից, այն վճարման ապահովություն է ընձեռում Ձեր մատակարարին, և Դուք առավել վստահորեն կարող եք վարել բանակցություններ Ձեզ համար շահավետ պայմաններով և ստանալ ապրանքների դիմաց հետաձգված վճարման հնարավորություն՝ առանց վերջիններիս արժեքի բարձրացման:

  • Ներմուծման գործարքների կազմակերպում առավել շահավետ պայմաններով

    Ներմուծման փաստաթղթային ակրեդիտիվի կիրառմամբ Դուք կարող եք առավել շահավետ պայմաններով ֆինանսավորել Ձեր առևտրային գործարքները՝ հետաձգված վճարմամբ ներմուծման փաստաթղթային ակրեդիտիվների կիրառման միջոցով և վճարել մատակարարված ապրանքների դիմաց դրանք ստանալուց հետո, ինչպես նաև ներմուծման կարճաժամկետ վարկերի միջոցով:

  • Ձեր գործունեությունը ընդլայնելու հնարավորություն նոր շուկաներում

    Ներմուծման փաստաթղթային ակրեդիտիվի ներքո վճարումը կիրականացվի, միայն եթե Ձեր մատակարարը կատարել է փաստաթղթային ակրեդիտիվում նշված բոլոր պայմաններն ու պահանջները: Հետևաբար, փաստաթղթային ակրեդիտիվը կարող է Ձեզ օգնել ընդլայնելու Ձեր գործունեությունը և նոր գործընկերների հետ գործարքներ կնքել նոր շուկաներում:

  • Ճկուն ֆինանսավորման հնարավորություններ

    Ներմուծման փաստաթղթային ակրեդիտիվի միջոցով արտահանողը հնարավորություն է ստանում արտոնյալ պայմաններով ֆինանսավորվել իր իսկ բանկից՝ առանց լրացուցիչ գրավադրման կամ վարկային գիծ տրամադրելու անհրաժեշտության:

Փաստաթղթային ակրեդիտիվները կարգավորվում են Առևտրի Միջազգային Պալատի կողմից հրապարակված կանոնակարգերով:

Զանգահարեք մեզ՝

+374 (60) 655 300

Աշխատանքային ժամեր 09:00-18:00