Ընդլայնել

Ներմուծման ինկասո

Ձեզ անհրաժեշտ են ռազմավարություններ և լուծումներ, որոնք կօգնեն նավարկելու չբացահայտված միջավայրում
Կապվեք մեզ հետ
Ինկասոն բավականին տարածված վճարման մեթոդ է միջազգային առևտրում, որը հասանելի է թե՛ ներմուծողներին (գնորդ) և թե՛ արտահանողներին (վաճառող): Ինկասոն ենթադրում է, որ ապրանքների առաքումից հետո վաճառողն առաքման փաստաթղթերը ներկայացնում է իր բանկին, և բանկն այդ փաստաթղթերն ուղարկում է գնորդի բանկին՝ հրահանգելով տրամադրել փաստաթղթերը գնորդին վճարման դիմաց կամ հետաձգված վճարման մուրհակի ընդունման (ակցեպտ) դիմաց:

Ինկասոն ապահովում է ձեր մատակարարներին վճարման հավաստիացում և պաշտպանում է Ձեր շահերը՝ հավաստելով, որ ապրանքներն առաքվել են նախապես համաձայնեցված բնութագրերին համապատասխան նախքան վճարումն իրականացնելը: Դուք հնարավորություն եք ստանում ապրանքների դիմաց վճարում իրականացնել կամ ընդունել վճարման պարտավորությունը ներկայացված փաստաթղթերին ծանոթանալուց հետո միայն՝ դրանով իսկ բարելավելով դրամական հոսքերի կառավարումը:

Ձեր կարիքները

Դուք ցանկանում եք ներմուծել ապրանքներ առանց կանխավճարի փոխանցման կամ վարկային միջոցների օգտագործման:

Դուք ցանկանում եք վստահ լինել, որ մատակարարվել են Ձեր պահանջներին համապատասխանող ապրանքներ, իսկ Ձեր մատակարարը ցանկանում է վստահ լինել, որ կվճարվի առաքված ապրանքների դիմաց:

Հիմնական առավելություններ

  • Դուք կարող եք ապրանքների դիմաց վճարումն իրականցնել կամ հետաձգված վճարման մուրհակն ընդունել միայն այն դեպքում, երբ առաքման փաստաթղթերն ընդունելի են Ձեր համար:
  • Առավել արդյունավետ են բանկային ծախսերի տեսանկյունից:
  • Դուք կարող եք ստանալ ներմուծման կարճաժամկետ վարկեր Ձեր ինկասո գործարքների դիմաց վճարումն իրականացնելու համար:
  • Հաճախ կիրառվում է իբրև փաստաթղթային ակրեդիտիվներին այլընտրանք, երբ գնորդի ու մատակարարի միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության վրա:

Ինկասո գործարքները կարգավորվում են Առևտրի Միջազգային Պալատի կողմից հրապարակված կանոնակարգերի համաձայն:

Զանգահարեք մեզ՝

+374 (60) 655 300

Աշխատանքային ժամեր 09:00-18:00