Ընդլայնել

Արտահանման փաստաթղթային ակրեդիտիվ

Ձեզ անհրաժեշտ են ռազմավարություններ և լուծումներ, որոնք կօգնեն նավարկելու չբացահայտված միջավայրում
Կապվեք մեզ հետ
Արտահանման փաստաթղթային ակրեդիտիվը գնորդի բանկի (Թողարկող բանկի) կողմից Ձեզ (արտահանողին) տրված պարտավորություն է` վճարել նախապես համաձայնեցված փաստաթղթերի փաթեթի ներկայացման դիմաց: Եթե ցանկանում եք ապահովագրվել Թողարկող բանկի չվճարման, ինչպես նաև ներմուծողի երկրի ռիսկերից, ապա կարող եք պահանջել ակրեդիտիվի հաստատում առաջատար բանկի կողմից:

Ապահովագրեք Ձեզ՝ Ձեր արտահանված ապրանքների դիմաց վճարումները ստանալու համար, նույնիսկ եթե Ձեր հաճախորդները չեն կարող ժամանակին (կամ ընդհանրապես) կատարել վճարումները: Դուք կարող եք օգտվել հաստատման ծառայություններից, ինչպես նաև արագացնել վճարումները՝ միևնույն ժամանակ տրամադրելով հետաձգված վճարման հնարավորություն Ձեր գնորդներին: HSBC Բանկ Հայաստանի կողմից ստացված արտահանման փաստաթղթային ակրեդիտիվի ներքո Դուք երաշխավորում եք արտահանված ապրանքների դիմաց վճարումը, միևնույն ժամանակ ունենալով վճարման ծառայությունների առավել կառավարելի և տեսանելի վերահսկողություն:

Առևտրավարկային ծառայությունների տրամադրման ընդհանուր պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ

Ձեր կարիքները

Դուք ցանկանում եք ունենալ վճարման երաշխիքներ գործը սկսելուց կամ պատվերի առաքումից առաջ:

Ձեզ անհրաժեշտ է վստահելի ֆինանսական գործընկեր, որը Ձեզ կօգնի թողարկող բանկից վճարների արագ ստացման գործընթացում՝ միևնույն ժամանակ նվազեցնելով թողարկող բանկի կողմից առաքման փաստաթղթերի չընդունման ռիսկը:

Դուք անծանոթ եք փաստաթղթային ակրեդիտիվ Թողարկող բանկին և վերջինիս վճարման կարողություններին:

Ձեր գնորդը պահանջում է հետաձգված վճարման պայմաններ՝ մինչդեռ Ձեզ անհրաժեշտ են դրամական միջոցներ ապրանքների առաքումից անմիջապես հետո՝ առանց վարկային միջոցների օգտագործման:

Դուք ցանկանում եք ունենալ միջազգային ճանաչում ունեցող ֆինանսական հաստատության կողմից տրամադրված վճարման երաշխիքներ:

Դուք մտահոգված եք գնորդի երկրում քաղաքական իրավիճակով:

Հիմնական առավելություններ

  • Չվճարման ռիսկերի նվազեցում
    Ներմուծողի կողմից ապրանքների դիմաց վճարում չկատարելու ռիսկերի նվազեցում՝ Ձեր գնորդի բանկի կողմից փաստաթղթային ակրեդիտիվի թողարկման միջոցով: Թողարկելով փաստաթղթային ակրեդիտիվ՝ Ձեր գնորդի բանկը պայմանավորված ամսաթվին պարտավորվում է վճարել փաստաթղթային ակրեդիտիվի պայմանների համաձայն ներկայացված արտահանման փաստաթղթերի դիմաց:
  • Առավել բարենպաստ պայմաններ Ձեր վաճառքների աճի համար
    Ընդլայնեք Ձեր վաճառքները նոր շուկաներում՝ ներգրավելով նոր հաճախորդներ վճարման հավելյալ երաշխիքներով:
  • Արտահանման փաստաթղթային ակրեդիտիվը կարող է համապատասխանեցվել Ձեր բիզնեսի պահանջներին
    Յուրաքանչյուր արտահանման փաստաթղթային ակրեդիտիվ կարող է համապատասխանեցվել Ձեր պահանջներին` կախված առաքման, ապահովագրության, ապրանքների որակական հատկանիշների ստուգման անհրաժեշտությունից:
  • Հետաձգված վճարման հնարավորության տրամադրում Ձեր գնորդներին
    Արտահանման փաստաթղթային ակրեդիտիվների կիրառմամբ Դուք կարող եք Ձեր գործընկերներին տրամադրել հետաձգված վճարման հնարավորություն, ընդ որում` ապրանքների դիմաց վճարումը կարող եք ստանալ շուտ` արտահանման փաստաթղթային ակրեդիտիվով սահմանված պայմաններին համապատասխանող փաստաթղթերի ներկայացման դիմաց:

Փաստաթղթային ակրեդիտիվները կարգավորվում են Առևտրի Միջազգային Պալատի կողմից հրապարակված կանոնակարգերի համաձայն:

Զանգահարեք մեզ՝

+374 (60) 655 300

Աշխատանքային ժամեր 09:00-18:00