Ընդլայնել

Արտահանման ինկասո

Ձեզ անհրաժեշտ են ռազմավարություններ և լուծումներ, որոնք կօգնեն նավարկելու չբացահայտված միջավայրում
Կապվեք մեզ հետ
Ինկասոն բավականին տարածված վճարման մեթոդ է միջազգային առևտրում, որը հասանելի է թե՛ ներմուծողներին (գնորդ) և, թե՛ արտահանողներին (վաճառող): Ինկասոն ենթադրում է, որ ապրանքների առաքումից հետո վաճառողն առաքման փաստաթղթերը ներկայացնում է իր բանկին, և բանկն այդ փաստաթղթերն ուղարկում է գնորդի բանկին՝ հրահանգելով տրամադրել փաստաթղթերը գնորդին կա՛մ վճարման դիմաց կա՛մ հետաձգված վճարման մուրհակի ընդունման (ակցեպտ) դիմաց:

Ապահովագրեք Ձեզ՝ վերահսկելով ապրանքների առաքումը մինչև գնորդի կողմից վճարման իրականացումը կամ վճարման պարտավորության ընդունումը՝ առանց փաստաթղթային ակրեդիտիվի: Արտահանման ինկասոն հաճախ կիրառվում է որպես փաստաթղթային ակրեդիտիվի այլընտրանք, երբ գնորդի ու մատակարարի միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության վրա։ Նվազեցրե՛ք Ձեր գնորդի կողմից չվճարման ռիսկը՝ պահպանելով առևտրային փաստաթղթերի նկատմամբ վերահսկողությունը Բանկային գործիքների միջոցով:

Ձեր կարիքները

Դուք ցանկանում եք արտահանել առանց փաստաթղթային ակրեդիտիվի, սակայն ցանկանում եք նվազեցնել չվճարման ռիսկերը՝ վերահսկելով առաքման փաստաթղթերը բանկերի միջոցով:

Դուք ցանկանում եք ունենալ վստահելի գործընկեր փաստաթղթերի փոխանցման և վճարի ստացման հարցում:

Ձեր գնորդը չի ցանկանում կամ չի կարողանում թողարկել փաստաթղթային ակրեդիտիվ:

Հիմնական առավելություններ

  • Հաճախ կիրառվում է որպես այլընտրանք փաստաթղթային ակրեդիտիվին, երբ գնորդի ու մատակարարի միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության վրա:
  • Համեմատաբար ցածր բանկային սակագներ:
  • Ապրանքների սեփականության իրավունքը (տրանսպորտային փաստաթղթեր) փոխանցվում է գնորդին վճարման կամ հետաձգված վճարման մուրհակի ընդունման դիմաց:

Ինկասոները կարգավորվում են Առևտրի Միջազգային Պալատի կողմից հրապարակված կանոնակարգերի համաձայն:

Զանգահարեք մեզ՝

+374 (60) 655 300

Աշխատանքային ժամեր 09:00-18:00