Ֆորվարդային գործարք

Ֆորվարդային գործարք

Ֆորվարդային գործարք
Contact us

Արտարժութային ֆորվարդային գործարքներ

Փոխարժեքի ռիսկի հնարավոր նվազեցման պարզագույն տարբերակներից մեկը ֆորվարդային գործիքն է: Ֆորվարդային պայմանագիրը բանկի և հաճախորդի միջև պայմանագրային պարտավորություն է գնել կամ վաճառել որոշակի քանակությամբ արտարժույթ նախապես ֆիքսված օր/ամսաթվին, նախապես ֆիքսված փոխարժեքով:

Առավելություններ`

  • Պաշտպանություն փոխարժեքի անբարենպաստ փոփոխություններից:
  • Կանխիկ հոսքերի որոշակիության ապահովում և եկամտի պաշտպանություն:
  • Պայմանագրային պարտավորություն գործարք իրականացնել նախապես ֆիքսված օր/ամսաթվին:
  • Միջնորդավճար չի կիրառվում:

Մենք տրամադրում ենք արտարժութային ֆորվարդային պայմանագրեր հետևյալ արտարժույթների ցանկացած զույգով` USD, EUR, GBP, RUB, CHF, CAD, AUD, AED, CNY, JPY, HKD:

Կարևոր նշումներ`

  • Ֆորվարդային համաձայնագրի ներքո կնքված Ֆորվարդ պայմանագրերով Հաճախորդի կողմից Բանկին վճարման ենթակա գումարները Բանկի կողմից գանձվում են Հաճախորդի Բանկում ունեցած բանկային հաշիվներից` անկախ հաշվի տեսակից և արժույթից, անհրաժեշտության դեպքում դրանք փոխանակելով ՀՀ դրամի` գանձման պահի դրությամբ Բանկի կողմից սահմանված վաճառքի փոխարժեքով և գանձել:
  • Հաճախորդից ֆորվարդային գործարքների պատվերներ ստանալու դեպքում հաճախորդի հետ կապի իրականացման կարգը, ժամկետները, ընդունման և կատարման ընթացակարգերը կարգավորվում են Բանկի և Հաճախորդի միջև կնքված Ֆորվարդ գծի Համաձայնագրով և Պայմանագրով:
  • Ֆորվարդ գործարք կատարելու համար Հաճախորդի լիազոր ներկայացուցիչը զանգահարում է Բանկի հեռախոսահամարներին և Բանկի լիազորված աշխատակցի հետ համաձայնեցնում է կնքվող Ֆորվարդ գործարքի պայմանները: Բանկի լիազորված աշխատակցի և Հաճախորդի լիազոր ներկայացուցչի միջև պահանաջվող Ֆորվարդ գործարքի պայմանները բանավոր հեռախոսային կապի միջոցով համաձայնեցնելուց հետո` առավելագույնը 1 աշխատանքային օրվա ընթացքում Կողմերի միջև ստորագրվում է համաձայնեցված պայմաններով Ֆորվարդ պայմանագիր:
  • Ֆորվարդային գծի համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է անորոշ ժամկետով:
  • Տեղեկանքների/Քաղվածքների տրամադրումը կատարվում է համաձայն Բանկի Ծառայությունների սակագների:
  • Բանկի կողմից Ֆորվարդ գործարքները կնքվում են արտաբորսայական շուկայում (OTC)` Բանկի կողմից արտարժույթի գնման/վաճառքի առաջարկ ներկայացնելու միջոցով:
  • Հաճախորդը Արտարժութային Ֆորվարդ պայմանագիր կնքելիս պետք է ճիշտ գնահատի գործարքի ժամկետը: Եթե հաճախորդը ցանկանում է հրաժարվել գործարքից մինչև գործարքի ավարտը, ապա Բանկը կարող է «գործարքից հրաժարման ծախս» գանձել, եթե Բանկը կրել է ծախս գործարքի հրաժարման արդյունքում: Այն կարող է լինել նշանակալի:
  • Ֆորվարդային գծի համաձայնագրի շրջանակներում Բանկի նկատմամբ ունեցած Պարտքն անմիջապես չմարելու դեպքում կիրառվում է Ֆորվարդ գծի Տուժանք (տարեկան տոկոսադրույք), որը հաշվարկվում է վճարման ենթակա պարտքի գումարի վրա` սկսած այն օրվանից, երբ այն պետք է վճարվեր (համապատասխանաբար Փոխանակման օրը կամ պայմանագիրը միակողմանի լուծելու օրը)` միչև գումարը փաստացի վճարման օրը: Պայմանագրով սահմանված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը:

Զանգահարեք մեզ՝

+37460 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա