- Հոդվածներ
- Նորարարություն և փոխակերպում
- Բանկային գործունեության հեռանկար
HSBC Հայաստանը անցնում է ստորագրության «Live Sign» համակարգի
Ժամանակակից աշխարհում հաճախորդները ձգտում են իրականացնել իրենց առօրյա բանկային գործունեությունը ցանկացած պահի և ցանկացած սարքից:
Հաշվի առնելով համավարակով պայմանավորված ընթացիկ իրավիճակը և բանկային համակարգում նորարարական թվային լուծումների կիրառման անհրաժեշտությունը՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) կատարում է ևս մեկ քայլ ընթացակարգերի թվայնացման ուղղությամբ` ներկայացնելով կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված էլեկտրոնային ստորագրության «Live Sign» համակարգը մի շարք պրոդուկտների ու ծառայությունների համար:
Համակարգը նախանշված էլեկտրոնային փոստի միջոցով հաճախորդների հեռահար սպասարկման ժամանակակից և պարզ եղանակ է, որը չի պահանջում հաճախորդի ֆիզիկական ներկայությունը։ Այն էապես նվազեցնում է ժամանակը, որը հաճախորդները ծախսում են փաստաթղթեր ստորագրելու վրա:
Նշված տեխնոլոգիան նախատեսում է հաճախորդների սպասարկման 2 տարբերակ՝
- Հաճախորդը լրացնում և Բանկին է ուղարկում վեբ կայքում տեղադրված համապատասխան ձևաթուղթը,
- Հաճախորդը նախապես դիմում է Բանկին (մասնավորապես կորպորատիվ հաճախորդների գծով բանկային մենեջերին), որը պատրաստում և հաճախորդի էլեկտրոնային ստորագրմանն է ուղարկում («Live Sign» համակարգի միջոցով) պահանջվող ծառայության ձևաթուղթը:
HSBC Հայաստանի Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Մարտին Մարտիրոսյանը նշել է․ «Կորպորատիվ հաճախորդների կողմից փաստաթղթերի՝ էլեկտրոնային եղանակով ստորագրելը նորամուծություն է տեղական շուկայում, որն արդեն իսկ արժանացել է HSBC Հայաստանի հաճախորդների դրական գնահատականին»: