HSBC Հայաստանը` «Շուկայի առաջատար» և «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ» առևտրի ֆինանսավորման ոլորտում
  • Նորարարություն և փոխակերպում
    • Բանկային գործունեության հեռանկար

HSBC Հայաստանը` «Շուկայի առաջատար» և «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ» առևտրի ֆինանսավորման ոլորտում

  • Հոդվածներ

«Euromoney» հեղինակավոր ամսագրի 2024թ.-ի հարցման արդյունքում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ին (այսուհետ` HSBC Հայաստան/Բանկ) առևտրի ֆինանսավորման ոլորտում շնորհվել է երկու մրցանակ։ Բանկը չորրորդ տարին անընդմեջ ճանաչվել է «Շուկայի առաջատար» և երրորդ տարին անընդմեջ՝ կորպորատիվ ծառայությունների ոլորտում «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ»:

Հիմնվելով հաճախորդնորի քվեարկության վրա՝ «Euromoney» ամսագրի հարցումը բացահայտում է առևտրի ֆինանսավորման ծառայություններ մատուցող առաջատարներին:

«Այս մրցանակները վերահաստատում են առևտրի ֆինանսավորման ծառայությունների մատուցման գերազանցության մեր հանձնառությունը և վկայում այն բարձր չափանիշների մասին, որոնք HSBC-ն ներմուծել է մեր շուկա»,- նշում է HSBC Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:

HSBC Խումբը ևս արժանացել է մրցանակի` արդեն յոթերորդ տարին անընդմեջ ճանաչվելով առևտրի ֆինանսավորման ոլորտում «Շուկայի առաջատարն» աշխարհում:

«Euromoney»-ի արդյունքները կարևոր են, քանի որ դրանք ներկայացնում են մեր կորպորատիվ հաճախորդների կարծիքները, ովքեր ոլորտի խոշորագույն անկախ հարցման ժամանակ քվեարկել են մեր օգտին: Ցանկանում եմ մեր խորին շնորհակալությունը հայտնել հաճախորդներին՝ շարունակական վստահության համար. պատիվ է Ձեզ աջակցելը»,- հավելեց Առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Արտակ Պետրոսյանը:

Օգնությու՞ն

Կապվեք` իմանալու մեր բանկային լուծումների մասին և թե ինչպես կարող ենք նպաստել Ձեր բիզնեսի առաջխաղացմանը։