- Հոդվածներ
- Նորարարություն և փոխակերպում
- Բանկային գործունեության հեռանկար
«Euromoney» 2023. HSBC Հայաստանը՝ «Շուկայի առաջատար» և «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ» կորպորատիվ ծառայությունների ոլորտում
Ըստ «Euromoney» hեղինակավոր ամսագրի 2023 թ․ հարցման` «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան/Բանկ) վեցերորդ տարին անընդմեջ ճանաչվել է կորպորատիվ ծառայությունների ոլորտում «Շուկայի առաջատար» և երկրորդ տարին անընդմեջ՝ «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ»:
«Euromoney» ամսագրի հարցումը բացահայտում է կորպորատիվ ֆինանսական ծառայություններ մատուցող առաջատար կազմակերպություններին՝ հիմնվելով հաճախորդների քվեարկության վրա։
HSBC Հայաստանի կորպորատիվ ծառայությունների զարգացման և կառավարման վարչության ղեկավար Միքայել Պետրոսյանը կարևորում է Բանկի այս ձեռքբերումները՝ նշելով․ «Տվյալ մրցանակներն ընդգծում են մեր կորպորատիվ հաճախորդների հատուկ ֆինանսական կարիքների բավարմանն ուղղված մեր ջանքերի արդյունավետությունը։ Մեր հաճախորդակենտրոն մոտեցումը շարունակում է վստահության և գոհունակության արժանանալ նրանց շրջանում»։
Նշենք, որ այս ցուցանիշներին զուգահեռ HSBC խումբը ևս «Euromoney» պարբերականի կողմից արժանացել է մրցանակի։ Ֆինանսական և ոչ ֆինանասական ծառայություններ մատուցող հաստատությունների շրջանում անցկացված հարցումների արդյունքում կազմակերպությունը ճանաչվել է աշխարհում «Շուկայի առաջատար»։
«Հարցման արդյունքները բացահայտում են բանկային ոլորտի առաջատարներին՝ հիմնվելով հաճախորդների կարծիքների վրա։ Կցանկանայի ընդգծել, որ այս հաջողությունը հնարավոր չէր լինի առանց մեր հաճախորդների, որոնց կարծիքն ու հավատարմությունը մեզ խրախուսում են շարունակաբար կատարելագործվել և էլ ավելի բարելավել մեր ծառայությունները՝ ի նպաստ մեր հաճախորդների հատուկ ֆինանսական կարիքների բավարարմանը»,- հավելեց պարոն Պետրոսյանը։
HSBC Խումբ
HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի մայր ընկերությունն է, որի գլխամասը գտնվում է Լոնդոնում: Խումբը իր հաճախորդներին ծառայություններ է մատուցում աշխարհի 62 երկրներում և տարածաշրջաններում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2023 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 3,021 միլիարդ ԱՄՆ դոլար:
HSBC Հայաստան
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թ․-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 6 գրասենյակի և մոտ 310 աշխատակցի միջոցով: 2023 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 334 միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։