• Նորարարություն և փոխակերպում
    • Բանկային գործունեության հեռանկար

HSBC Հայաստանը` «Շուկայի առաջատար» և «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ» առևտրի ֆինանսավորման ոլորտում

  • Հոդվածներ

Հեղինակավոր «Euromoney» ամսագրի 2023թ.-ի հարցման արդյունքում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ին (այսուհետ` HSBC Հայաստան/Բանկ) շնորհվել է երկու մրցանակ առևտրի ֆինանսավորման ոլորտում` «Շուկայի առաջատար» և «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ»:

HSBC Խումբը ևս արժանացել է մրցանակի` արդեն վեցերորդ տարին անընդմեջ ճանաչվելով առևտրի ֆինանսավորման ոլորտում «Շուկայի առաջատար» աշխարհում:

«Euromoney» առաջատար պարբերականն իրականացնում է ամենամյա հարցումներ ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների շրջանում, որոնք միտված են բացահայտելու առևտրի ֆինանսավորման ոլորտում ծառայություններ մատուցող առաջատար կազմակերպությունները։

Նշենք, որ Բանկը համարվել է «Շուկայի առաջատար» արդեն երրորդ տարին անընդմեջ, իսկ «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ»` երկրորդ տարին անընդմեջ:

Մեկնաբանելով հարցման արդյունքները` HSBC Հայաստանի առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Արտակ Պետրոսյանը նշում է. «Մեզ համար այս մրցանակներն առանձնահատուկ նշանակություն ունեն, քանի որ շնորհվում են հաճախորդների գնահատականի հիման վրա: Ուստի, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հաճախորդներին իրենց բիզնես ուղին մեզ հետ անցնելու և մեզ բարձր գնահատականի արժանացնելու համար:

Այս մրցանակներն ապացուցում են, որ HSBC-ն ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում պահպանում են առևտրի ֆինանսավորման ոլորտում առաջատար դիրքերը: HSBC Հայաստանը շարունակում է կատարելագործել առևտրի ֆինանսավորման պրոդուկտները և զարգացնել հաճախորդներին առաջարկվող ծառայությունները` յուրահատուկ կամուրջ հանդիսանալով աշխարհի ամենատարբեր երկրներում գործող բիզնեսների համար»:

Օգնությու՞ն

Կապվեք` իմանալու մեր բանկային լուծումների մասին և թե ինչպես կարող ենք նպաստել Ձեր բիզնեսի առաջխաղացմանը։