• Նորարարություն և փոխակերպում
    • Արդյունավետության բարձրացում

HSBC Հայաստանը ներկայացնում է «Evolve» հարթակը տեղական շուկայում, որը նպատակ ունի կորպորատիվ հաճախորդների համար ավելի դյուրին դարձնել արտարժութային գործառնությունները

  • Հոդվածներ

Ոգեշնչված ֆինանսական շուկաներում առևտրային գործարքների իրականացման, ռիսկերի կառավարման, ինչպես նաև ոլորտում տեղի ունեցող փոփոխություններով՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը (HSBC Հայաստան) բարելավել է էլեկտրոնային գործառնություններ իրականացնելու հնարավորությունները` տրամադրելով անխափան ծառայություն իր հաճախորդներին։

Այսօրվա դինամիկ զարգացող միջավայրում պարզ, բայց հզոր տեխնոլոգիական լուծումներն առանցքային են խելացի որոշումներ կայացնելու համար:

Հավատարիմ մնալով իր հաճախորդներին նոր հնարավորություններ տրամադրելու նպատակին՝ HSBC Հայաստանը ներկայացնում է «HSBC Evolve»-ը՝ HSBC-ի նոր սերնդի` առևտրային գործարքների իրականացման հարթակը:

«HSBC Evolve»-ը նախատեսված է օգնելու ընկերություններին խնայել ժամանակն ու ծախսերը, նվազեցնել գործառնական ծախսերն ու ռիսկերը, ինչպես նաև մեծացնել վերահսկողությունը արտարժութային առևտրի և գործունեության նկատմամբ: Հարթակն օգնում է հաճախորդներին կատարել իրենց առօրյա բանկային գործարքները թվայնացված և ավելի դյուրին եղանակով:

HSBC Evolve»-ի մեկնարկը լիովին համապատասխանում է մեր հանձնառությանը․ այն է տրամադրել մեր հաճախորդներին հեշտ կառավարվող, խելացի և ապահով թվային լուծումներ, որոնց նպատակն է բարելավել նրանց սպասարկման որակը

Ռուբեն Մելքոնյանը: | HSBC Հայաստանի ֆինանսական շուկաներում գործառնությունների դեպարտամենտի տնօրեն

«Evolve»-ի միջոցով հաճախորդները հնարավորություն են ստանում գործարքներ իրականացնելու ավելի քան 1500 արժութային զույգերով հիմնական ֆինանսական շուկաներում՝ օգտվելով բանկի առավել կատարելագործված հնարավորություններից և իրացվելիության ցանցից:

Առևտրի կառավարման այս ձևաչափը լիովին ճկուն է. ցանկության դեպքում հաճախորդները կարող են ավելացնել կամ հեռացնել արժութային խմբերը, հեշտությամբ օգտվել մանրամասն տեղեկատվությունից և մեկ հպումով կատարել գործարքներ:

«Trading Blotter»-ի միջոցով հաճախորդները ստանում են HSBC-ի միջոցով կատարված իրենց բոլոր առևտրային գործարքների ամբողջական պատկերը՝ անկախ կատարման եղանակից:

HSBC Evolve-ը ստեղծված է ընդլայնելու կորպորատիվ հաճախորդների համար արտարժութային գործառնությունների իրականացման շրջանակները և արագությունը՝ հասցնելով գործարքների իրականացումը նոր մակարդակի և օգնելով հաճախորդներին օգտվել գործարքների իրականացման նոր հնարավորություններից՝ առանց որևէ առօրյա գործառնական բարդությունների: Հուսալի, հեշտ կառավարվող այս հարթակի միջոցով գործարքների իրականացումն առանցքային է հաճախորդներին շուկայական հնարավորություններից օգտվելու առավելագույն հնարավորություններ տրամադրելու և փոխանցումների գործարքներն օպտիմալացնելու գործում:

Օգնությու՞ն

Կապվեք` իմանալու մեր բանկային լուծումների մասին և թե ինչպես կարող ենք նպաստել Ձեր բիզնեսի առաջխաղացմանը։